211652_close_icon
views-count20095 դիտում article-date 22:58 16-01-2020

Վիճաբանություն-ծեծկռտուք Դավիթաշենում. թիվ 93 դպրոցի բակից 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են՝ «գանգուղեղային տրավմա հարցականով և ձախ քունքային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխված անձը Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Պարույր Ս-ն է, իսկ «ողնաշարի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Վրեժ Ս-ն։ Մինչ բժիշկները վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են,որ վիճաբանություն-ծեծռկտուքը տեղի է ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 93 դպրոցի բակում և նշված անձանց մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վաչե Դ-ն և 18-ամյա Օնիկ Մ-ն։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր