211652_close_icon
views-count3947 դիտում article-date 23:23 16-01-2020

Հինգ պետություն Իրանից փոխհատուցում է պահանջում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար

Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ուկրաինան Իրանից փոխհատուցում են պահանջում՝ ուկրաինական ինքնաթիռը խոցելու համար: Ինչպե-ս հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը՝ Լոնդոնում այդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները ներկայացնելիս: «Իրանը պետք է փոխհատուցում վճարի»,-ասել է Շամպանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ նշված պետությունները ստեղծել են հատուկ խումբ, որը պետք է օպերատիվ կերպով զոհերի հարազատներին փոխանցի ողբերգության պատճառների մասին տեղեկատվություն և զբաղվի նրանց անհրաժեշտ օգնության ապահովմամբ:

Նմանատիպ նյութեր