211652_close_icon
views-count2818 դիտում article-date 21:47 16-01-2020

ՀՀ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ հանդիպումը կայացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 16-ին` ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ ֆուտբոլային ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը: 2019թ. դեկտեմբերի 27-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային [url=http://www.ffa.am/uploaded/2018/ARM_FFA%20President%20Annual%20Statement%20for%20Season%202020-2021.pdf]հայտարարությունը[/url], որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում: Ի թիվս այլ հարցերի, հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչներին ներկայացվեցին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2019թ. խմբագրություն) հիմնարար դրույթները և փոփոխությունները նախորդ մրցաշրջանի համեմատ : Սկսած 2020/2021 մրցաշրջանից՝ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը մասնակցելուն հավակնող ակումբները նույնպես պետք է ստանան ՈՒԵՖԱ-ի համապատասխան արտոնագիր, ինչը ենթադրում է, որ ակումբները պետք է համապատասխանեն ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված նվազագույն պահանջներին: Ակումբների արտոնագրման և վերահսկողության համակարգի նորամուծություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին. ՀՖՖ Առաջին խմբի առաջնության 2020/2021 մրցաշրջանի մասնակցության համար ակումբը պետք է ունենա համապատասխան արտոնագիր, այսինքն՝ անցնի ՀՖՖ Ակումբների արտոնագրման գործընթացը և սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանելիության դեպքում ստանա Ակումբների արտոնագրման առաջին խմբի արտոնագիր: Վերոնշյալ արտոնագրման գործընթացը սկսվելու է 2020 թվական փետրվար ամսին: Ակումբների կողմից ներկայացված փաթեթների հիման վրա ապրիլին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր