211652_close_icon
views-count2196 դիտում article-date 17:51 16-01-2020

Պուտինը պատմել է, թե ինչ լիազորություններ պետք է մնան նախագահին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի սահմանադրության առաջարկվելիք փոփոխությունները, նշել է, որ բոլոր փոփոխություններով հանդերձ, նախագահը պետք է պահպանի լուրջ լիազորություններ, ինչպիսիք են այն պաշտոնատար անձանց ազատումը, որոնք չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, կամ չարաշահել են վստահությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: «Ռուսաստանը միևնույն ժամանակ պետք է մնա նախագահական հանրապետություն: Նախագահը պետք է լուրջ լիազորություններ պահպանի, որոնք կապված են այն մարդկանց հնարավոր պաշտոնանկությունների հետ, որոնք օրենք են խախտում, ոչ բարեխղճորեն են կատարում իրենց ծառայողական պարտականությունները և չարաշահում են վստահությունը»,- ասել է Պուտինը սահմանադրական փոփոխությունների առաջարկները պատրաստող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ: ՌԴ նախագահը նշել է, որ սա «բացարձակ պարտադիր հրամայական է», հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է վերածվել ամբողջովին խորհրդարանական հանրապետության, իսկ նմանատիպ բարդ կառուցվածքով և հսկայական տարածքով բազմաժանր և բազմազգ պետությունում դա կարող է «լուրջ փորձություն» դառնալ: Նախագահը վստահ է, որ նման դիրքորոշում ունեն նաև աշխատանքային խմբի անդամներն ու ռուսաստանցիների «ճնշող մեծամասնությունը»:

Նմանատիպ նյութեր