211652_close_icon
views-count2901 դիտում article-date 13:46 16-01-2020

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կառավարության հրաժարականը

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, RTVI հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության հրաժարականը, հիշատակել Է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման թեման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք իրազեկված ենք եւ հետեւում ենք տեղի ունեցողին: Կարող եմ ասել, որ մենք Ռուսաստանի քաղաքացիների կողմն ենք բռնում: Նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել Է, որ ինքն ավելի լավ հարաբերություններ Է ցանկանում կառավարությունների միջեւ»,- ասել Է Մորգան Օրտագուսը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ամեն ինչ «կախված Է Ռուսաստանի ղեկավարներից», հույս հայտնելով, որ նրանք հաշվի կառնեն «արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների» վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր