211652_close_icon
views-count3659 դիտում article-date 23:12 15-01-2020

Ռիվալդո. «Բարսան» շատ վատ վերաբերվեց Վարվելդեին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն դժգոհություն է հայտնել, որ կատալոնացիները Էրնեստո Վալվերդեյին հեռացրին գլխավոր մարզչի պաշտոնից: «Ակնհայտ է, որ «Բարսելոնան» այնքան էլ խելամիտ չգտնվեց մարզչական փոփոխության ընթացքում: Նրանք մի փոքր միամիտ էին և միգուցե, անհարգալից վերաբերվեցին Վալվերդեին: Լավ չէ, որ բանակցություններ են ընթանում մարզչի հետ, երբ գործող մարզիչը դեռ աշխատում է: Ֆուտբոլը անխնա բիզնես է», ասել է Ռիվալդոն:

Նմանատիպ նյութեր