211652_close_icon
views-count3204 դիտում article-date 22:09 15-01-2020

Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: « Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումային քննարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել Է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր