211652_close_icon
views-count3676 դիտում article-date 21:56 15-01-2020

Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան

Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: Այս մասին պաշտոնապես հաստատեց «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը: 34-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Նմանատիպ նյութեր