211652_close_icon
views-count2252 դիտում article-date 21:30 15-01-2020

Ժոզեպ Բարտոմեու. Մի օր Չավին կգլխավորի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Չավին մի օր կգլխավորի «Բարսելոնան». «Մի օր Չավին կլինի «Բարսելոնայի» մարզիչը, և ես դրանում չեմ կասկածում: Նա շատ ունակ մասնագետ է, որը հիանալի է հասկանում ֆուտբոլը: Նա ամբիցիոզ է, այդ իսկ պատճառով մի օր կգա այստեղ: Բայց հիմա մեր մարզիչը Կիկե Սետյենն է: Կարծում եմ՝ նա կկարողանա շատ բան տալ «Բարսելոնային», քանի որ ծարավ է հաղթանակների»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Sport.es-ը: Չավին «Բարսելոնայի» սան է և ակումբի գույները պաշտպանել է 1998-ից 2015 թվականներին՝ կապտանռնագույնների կազմում 25 տիտղոս նվաճելով, հայտնում է [url=https://armsport.am/2020/01/15/%d5%a2%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d5%b4%d5%a5%d5%b8%d6%82-%d5%b9%d5%a1%d5%be%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%ab-%d6%85%d6%80-%d5%af%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%80%d5%bd%d5%a5/]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր