211652_close_icon
views-count3603 դիտում article-date 11:20 15-01-2020

Իրանը Թրամփի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան

Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի զինվորականների դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին, գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/]Regionmonitor[/url]-ը: «Որևէ կասկած չկա, որ ամերիկացի զինվորականներն ահաբեկչական գործողություն են իրականացրել՝ սպանելով Սոլեյմանիին և Իրաքի ժողովրդական մոբիլիզացման ստորաբաժանումների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսին, և Թրամփը խոստովանել է, որ նման հանցանք է կատարել»,- ասել է նա: Էսմայիլիի խոսքով՝ նախ Իրանը գործ կհարուցի այդ դեպքի առթիվ Իրանում, ապա Իրաքում, որից հետո հայց կներկայացնի Հաագայի դատարան: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նրա սպանության հրամանն արձակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նմանատիպ նյութեր