հիմնական կայք
Լրահոս

Պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները

Պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները Արդեն երկրորդ անգամ «Bsports» պորտուգալական հայտնի ակադեմիայի` Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը:


9-16 տարեկան հայ պատանիները գարնանային արձակուրդներում հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ֆուտբոլային ճամբարին:

Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները: Նրանց հսկողությամբ ճամբարի մասնակիցներն անհատական վարպետությունը կատարելագործելու հնարավորություն կունենան: Պատանիները կզարգացնեն խաղային տեխնիկան, մարտավարությունն ու մարզիկի հոգեբանությունը:

Ճամբարն աշխարհի ֆուտբոլային լավագույն դպրոցների փիլիսոփայությանը ծանոթանալու և միջազգային փորձ ձեռք բերելու հարթակ է: Իրենց լավագույն կերպով դրսևորած պատանիները մարզումները Եվրոպայում շարունակելու հնարավորություն կստանան:

Առաջին հավաքի արդյունքներով արդեն ընտրվել էին երկու մարզիկներ, ովքեր արդեն հունիսին մեկնելու են Պորտուգալիա և մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ֆուտբոլային ակադեմիայում: Երկրորդ` գարնանային, հավաքի մասնակիցներին նույնպես սպասում են անակնկալներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` 091 463 570 հեռախոսահամարով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք