4953 դիտում
19:40 14-01-2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ այսօր ելույթ է ունենալու Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Ծրագրում ներկայացվելու է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։
Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմիի» դափնեկիր Մաքսիմ Վենգերովը նվագախմբի հետ կկատարի Մաքս Բրուխի Ջութակի առաջին կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհին»։ Կհնչեն նաև այլ հեղինակների ստեղծագործություններ։
Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կայանալիք համերգը այսօր՝ ժամը 23.30‚ ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Հայաստանի հանրային հեռուստատեսության Facebook-ի և Youtube-ի [url=https://www.youtube.com/watch?v=6UDfXhFNh54&feature=youtu.be&fbclid=IwAR3cWrUqco4osXpqAHIlI0ObaenLsmj7NyfRU5w5mCSPisrswK_swcSyYrY]էջերում [/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
367 դիտում
20:05 18-04-2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
298 դիտում
19:22 18-04-2024
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին