211652_close_icon
views-count7757 դիտում article-date 17:22 14-01-2020

Զվարթնոցում վայրէջք կատարեց Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը: «[url=https://armenpress.am/arm/news/1001333.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` հունվարի 14-ի չվերթը Ryanair-ի համար առաջինն է Հայաստանի ավիացիոն շուկայում: Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը: Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրեց հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ: Մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Դեկտեմբերի 16-ին «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարել է, որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել»,- նշել է Ռադոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր