211652_close_icon
views-count2657 դիտում article-date 19:06 14-01-2020

Իրանի երկինքն անվտանգ է բոլոր թռիչքների համար. զինված ուժերի գլխավոր հրամանատար

Իրանի երկինքը ներկայում ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբևէ: Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմա Մուսավին, փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը: «Իրանական երկինքն այսօր ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբևէ»,-ընդգծել է նա: Մուսավիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մատնանշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և մյուս ստորաբաժանումների միջև կոորդինացման կարևորությունը երկրի հակաօդային համակարգի ճշգրիտ աշխատանքն ապահովելու համար: Զինված ուժերի գլխավոր հրամանատարը վստահեցրել է, որ մարդկային սխալը, որն անցյալ շաբաթ հանգեցրեց ուկրաինական ինքնաթիռի կործանման, կասկածի տակ չի դնի ԻՀՊԿ-ի ակնառու ձեռքբերումները։

Նմանատիպ նյութեր