211652_close_icon
views-count2800 դիտում article-date 17:48 14-01-2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփել է 2019 տնտեսական տարին

Հունվարի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի 2019 թվականի ամփոփիչ ասուլիսը։ «Շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա: Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով` 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը` 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ, չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ». նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացրած աշխատանքները ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ զարգացման ուղղությամբ, ինչպես նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Օպերատիվ տեղեկատվություն  Տնտեսական ակտիվության օպերատիվ հունվար-նոյեմբեր ամիսներին այն կազմել է 7.5%: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, 2019 թվականին ՀՆԱ իրական աճը գերազանցելու է 7.5%-ը։  Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9.3%:  Ծառայություններն աճել են 14.8%-ով։  Շինարարությունն աճել է՝ 4․5%-ով։  Համաձայն ՎԿ օպերատիվ վիճակագրության՝ ապրանքների արտահանումը հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում աճել է 9.0%-ով, իսկ նոյմեբեր ամսին 25.7%-ով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, տարեկան արտահանման աճը կգտնվի 9-10%-ի միջակայքում: Զբաղվածության մասին  2019 թվականին զբաղվածության վերաբերյալ ցուցանիշներն առայժմ հայտնի են սեպտեմբերի դրությամբ․ ոչ պետական, ֆորմալ աշխատավարձի ֆոնդը աճել է շուրջ 14%-ով /միջին աշխատավարձը կազմել է 188 հազար դրամ/:  Կազմակերպությունների թիվը կազմել է 45577 /աճելով 4700-ով/։  Զբաղվածությունը ընդլայնվել է մոտ 36 հազարով / ոչ պետականում աճել է 40 հազարով/: Առավել բարձր աճ գրանցած ճյուղերն են․ o Մշակող արդյունաբերությունը՝ 5300 /73 հազար զբաղված/ o Մեծածախ և մանրածախ առևտուրը` 12400 /102 հազար զբաղված/ o Կացության և հանրային սննդի կազմակերպումը` 4300 /29 հազար զբաղված/ o Տեղեկատվությունը և կապը՝ 2300, ՏՏ՝ 2100 /համապատասխանաբար 23 և 12.5 հազար/ o Այլ սպասարկման ծառայությունները` 2700 /17 հազար/ Արտաքին առևտրի վերաբերյալ Աճ արձանագրած ապրանքախմբերի մասով - 2019 թվականին արտահանման կառուցվածքում դրական միտումներ են արձանագրվել, մասնավորապես՝ աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26,9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13,5%-ով: Դրական զարգացումներ են նկատվում նաև արտահանման աշխարհագրության բազմազանեցման տեսանկյունից, կա դեպի երրորդ երկրներ հայկական ապրանքների նկատելի աճ։ 2019 թվականի 11 ամինսերին արտահանման աճ են արձանագրել հետևյալ ապրանքային խմբերը՝ 80 ծավալային տոկոսից ցածր խտությամբ սպիրտային խմիչքներ, այդ թվում՝ կոնյակ՝ 26.7%, ծխախոտ՝ 4․9%, պղնձի խտանյութ՝ 16.8%, անմշակ ոսկի՝ 31%, երկաթամիահալվածք՝ 18.1%, շոկոլադ՝ 14.6%, մրգային գինիներ՝ 75.1%, խաղողի գինի՝ 25,5%, ոսկերչական իրեր՝ 19.2%: Պտուղբանջարեղենի ու խաղողի մթերումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է - Ընթացիկ տարում պտուղբանջարեղեն վերամշակող 45 և խաղող վերամշակող 58 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 251.2 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող (շուրջ 36.1 մլրդ. դրամի), այդ թվում` 62.5 հազար տոննա բանջարեղեն, 25.3 հազար տոննա պտուղ և 163.4 հազար տոննա խաղող։ - 2019 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի ծավալները 62.5 հազար տոննայով կամ 24.9 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։ - 2019 թվականին խաղողի մթերման 1կգ-ի միջին գինը կազմել է 158.4 դրամ, նախորդ տարվա 154.4 դրամի դիմաց: Ըստ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների՝ հանրապետությունից արտահանվել է շուրջ 142.9 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն, որից՝ 92.9 հազար տոննա պտուղ և 50 տոննա բանջարեղեն: Զբոսարջություն  Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն առայժմ ամփոփված է միայն 9 ամիսվա կտրվածքով․ այն կազմել է 1 մլն 459 հազար 200 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է եղել 14.4%-ով։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին այցելությունների բացարձակ թվի աճ ապահոված երկրների եռյակում են. Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը, որոնց հաջորդում են ԱՄՆ և Գերմանիան` վերջինս ապահովելով 45.01% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ներքին զբոսաշրջության ցուցանիշն ավելացել է շուրջ 45%-ով՝ հասնելով 1,4 միլիոնի։ (Հունվարի վերջին կամփոփվի սահմանային անցման կետերով Հայաստան ընդհանուր այցելությունների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը, իսկ ավելի ուշ՝ զբոսաշրջիկների թիվը)։ Վարկանիշային գնահատականներ Այս տարի «Մուդիս» և «Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպությունների սանդղակում Հայաստանը բարելավեց իր վարկանիշը` դառնալով համապատասխանաբար՝ B1-ից Ba3 և B+ից BB-: Հայաստանը բարելավեց դիրքերը նաև Գլոբալ մրցունակության, Legatum Prosperity Index-ի բարգավաճման զեկույցներում, ինչպես նաև ներառվեց ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների ինդեքսի առաջին տասնյակում։ Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցը բարձրացեց Հայաստանի դիրքը 5 կետով։ Աշխատանքներն՝ ըստ գործառութային հիմնական ուղղությունների 1) Տնտեսության կայուն զարգացման երկարաժամկետ նպատակների իրագործման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ոլորտային 5 ռազմավարություն.  Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարություն  Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություն  Գործարար միջավայրի բարելավման ռազմավարություն  ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն  Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030թթ. ռազմավարություն Պատրաստվել է նաև չափագիտության ոլորտի արդիականացման վերաբերյալ ռազմավարական ծրագիր։ Մշակված բոլոր փաստաթղթերը ներկայացվել են հանրային քննարկման։ Կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որով առաջիկա տասնամյակում կարձանագրվեն հետևյալ ցուցանիշները.  2019 թվականի նկատմամբ մեկ տնտեսության միջին տարեկան եկամուտը կքառապատկվի  Գյուղատնտեսության ավելացված արժեքի տարեկան միջին աճը 2029 թվականի նկատմամբ կգերազանցի 7%-ը  Անմշակ վարելահողերի կշիռը չի գերազանցի 25%-ը՝ 45․5%-ի դիմաց,  Ոռոգվող վարելահողերի կշիռը կգերազանցի 40%-ը՝ 26%-ի դիմաց,  Գյուղատնտեսական արտադրանքի (այդ թվում վերամշակված) արտահանման ծավալները կավելանան շուրջ 44%-ով ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը նախատեսում է․  Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում  ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում  ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության ապահովում  ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ապահովում 2) Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսը։ Նախարարության հետ աշխատանքների և համապատասխան ուսումնասիրության արդյունքում փորձագետները նշել են․  Հայաստանում չկան ներդրումային օրենսդրության լուրջ բացեր, իսկ որոշ ոլորտներում Հայաստանն ունի բավականին առաջադեմ մոդել  Անհրաժեշտ է ապահովել արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների շարունակականությունը հակակոռուպցիոն ռազմավարության, մրցակցության, արդարադատության, հարկային և մաքսային ոլորտների մարմինների ինստիտուցիոնալ ուժեղացման աշխատանքներում  Կան արտահանման լուրջ (մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար) ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, որոնք վերոնշյալ բարեփոխումների իրականացման արդյունքում կարող են էլ ավելի հետաքրքիր դառնալ ծախսարդյունամետ (efficiency-seeking) օտարերկրյա ներդրումների համար: Դրանք են թեթև արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները։ 3) ՀՀ վարչապետի հանձնարականով նախաձեռնվել են արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ ճյուղային քննարկումներ՝ 12 ոլորտ ներկայացնող խմբերով։ 4) Ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է պետություն-մասնավոր գործընկերության կարգավորման իրավական շրջանակը։ Մշակվել են օրենքից բխող պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման մի շարք կարգավորումներ։ 5) Շարունակվում են աշխատանքները գործարարներին աջակցող eRegulations Armenia նոր հարթակի ստեղծման ուղղությամբ: Հարթակը, որտեղ արդեն իսկ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների կողմից առավելապես պահանջված 18 ընթացակարգերը, ուղեցույց կծառայի Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար: 6) Տարվում են աշխատանքներ ՀՀ-ում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման ուղղությամբ: Ներկայումս վերանայվում է ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, մշակված են համապատասխան ուղեցույցները, գնահատման չափորոշիչները: Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցություն 2019 թվականի ընթացքում մեկնարկել կամ անհրաժեշտ փոփոխությունների են ենթարկվել գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր, որոնց հիմքում դրված է գյուղատնտեսական գործունեության արդյունավետության, գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսությունում տնտեսավարողի ֆինանսական բեռի թեթևացումը. 7) Մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն դրամ։ 8) Մեկնարկել է «Փոքր և միջին «Խելացի» անաս¬նաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապա¬հովման պետական աջակցության ծրագիրը․ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողների կողմից ներկայացվել է 185 դիմում, կնքվել է 24 պայմանագիր և ուսուցման արդյունքում 104 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր։ 9) Մեկնարկել է 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն. դրամ արժեքով 1 միավոր վարկ։ 10) Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղա¬տնտե¬սության ոլորտին տրամադրվող վարկերի տոկո¬սադրույքների սուբսիդա¬վորման ծրագիրը». 2019 թվականի ինն ամսվա պաշտոնական տվյալներով տրամադրվել է 6443 միավոր վարկ՝ 25.2 մլրդ դրամ գումարի չափով, իսկ ըստ տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61 տոկոսով: 11) Այս տարի լրամշակվել է Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը. տրամադրվել է 347.8 մլն դրամ գումարի 12 միավոր վարկ, 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվն ավելացել է 13 անգամ: 12) Lրամշակվել է նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը»: Ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով տրամադրվել է 328.1 մլն դրամ գումարի 16 միավոր վարկ, 185.8 հա-ի ներդրման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.5 մլն դրամ, իսկ փոխհատուցման եղանակով 6 շահառուի 50.14 հա-ի ներդրման համար տրամադրել է 8.3 մլն դրամ։ Ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 2.3 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 11.8 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 13) Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը ևս այս տարի լրամշակվել է. տրամադրվել է 4.6 մլն դրամ արժեքով վարկ: 14) Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում որոշակի փոփոխություններից հետո հաստատվել է 91 հայտ 2372.9 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 36.9 մլն դրամ։ Միայն ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում ագրոպարենային ոլորտում կատարվել է շուրջ 2.9 մլրդ. դրամի ներդրումներ և ձեռք է բերվել 328 միավոր սարքավորում: 15) Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը. հաստատվել է 89 հայտ 9.9 մլրդ դրամի չափով։ Հաստատված հայտերի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 8943 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 315.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 59 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 70 տոկոսով: Ծրագրի իրականացումը մրցակցային միջավայր է ստեղծել մթերումների դիմաց վճարումների առումով և վերջին տասնամյակի ընթացքում 1-ին անգամ մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի արժեքը գյուղացիական տնտեսություններին ամբողջությամբ վճարվել է մինչև դեկտեմբերի վերջը։ 16) Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրով 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։ 17) «Հողերի գլոբալ գործընկերության 2-րդ փուլի շրջանակներում իրականացվող հողերի կայուն կառավարման խթանմանը աջակցություն» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնեսության կազմակերպության (FAO) միջև ստորագրվել է ծրագրային փաստաթուղթ, որի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականին։ 18) Հողերի չօգտագործման խնդիրների նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման՝ հողային բանկերի ստեղծման միջոցով հողի շուկայի զարգացման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է 279 000 ԱՄՆ դոլարի տեխնիկական համագործակցության հուշագիր։ Արդյունաբերություն 19) 2019-ի թվականի ընթացքում հավանության է արժանացել 57 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը 212 մլրդ դրամ է: Դրա շրջանակներում տրամադրվել է 14,8 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է 3320 աշխատատեղերի ստեղծում: 13 ծրագրերի տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ, ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ։ 20) Ապահովվել է հայկական ընկերությունների մասնակցությունը 5 միջազգային ոլորտային ցուցահանդեսների հետևյալ ոլորտներում՝ կենցաղային տեխնիկա, սննդի վերամշակում, կոշիկի արտադրություն, ոսկերչություն: Արդյունքում կնքվել են շուրջ 371.4 մլն դրամի չափով արտահանման պայմանգրեր։ 21) Հայաստանն ազգային տաղավարով մասնակցել է Չինաստանի Շանհայ քաղաքում կազմակերպված Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով հայկական մշակույթը, զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները։ 22) Ապրիլ-հոկտեմբերին Հայաստանը ազգային տաղավարով մասնակցել է Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր: Հայկական տաղավարը նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակը: 23) Հայկական գինեգործական 30 ընկերություններ մասնակցել են 9 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի ազգային միասնական տաղավարով։ Ամրագրվել է թվով 200 նախնական պայմանավորվածություն արտահանման ուղղությամբ։ 24) Իրականացվել է հայկական խաղողի սորտերի 420 նմուշի գենոֆոնդի ուսումնասիրություն, նոր սորտերի հայտնաբերում և 171 անձնագրավորված սորտ Armenian Vitis Database տեղեկատվական բազայում։ Փոքր և միջին ձեռներեցության աջակցություն 25) ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում նախատեսվում է ապաքրեականացնել չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման կամ դրոշմավորման կանոնների խախտումները։ 26) Ստեղծվել է բիզնեսի պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայման տեղեկատվական և խորհրդատվական առցանց հարթակ www.isc.am հասցեով, որտեղ գործարարները կարող են գտնել ձեռնարկատիրությանն առնչվող ուսուցողական նյութեր և տեսանյութեր, ինչպես նաև ոլորտային բիզնես ուղեցույցներ, որոնք հնարավորություն կտան նրանց պատկերացում կազմել տվյալ ոլորտում արտադրություն/ծառայություններ իրականացնելու հիմնական քայլերի, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքի, շուկա մուտքի, դիրքավորման և գնային քաղաքականության վերաբերյալ։ 27) «Հաջող սկիզբ» դասընթացներին մասնակցել են 364 սկսնակ գործարարներ, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր, 159-ը ներկայացվել են ֆինանսական աջակցության: Ծրագրի արդյունքում 2019 թվականի ընթացքում ստեղծվել են նոր 82 ՓՄՁ սուբյեկտներ։ 28) 2019 թվականին գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում համաձայնեցվել և մշակվել է սկսնակ գործարարներին վարկային երաշխավորությունների տրամադրման նոր մեխանիզմ, ինչի արդյունքում կտրուկ կավելանա այս ուղղությամբ ՆԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության հնարավոր շահառուների քանակը, ինչպես նաև տրամադրվող վարկային երաշխավորությունների սահմանաչափը 5 մլն ՀՀ դրամից կավելանա մինչև 7 մլն ՀՀ դրամ։ 29) «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» կողմից 2019 թվականին կնքված վկայագրերի ապահովագրական գումարները կազմել են 11,584,358,543 ՀՀ դրամ (ամբողջ 2018թ.-ի նկատմամբ աճը՝ 1.48 անգամ), իսկ հավաքագրված ապահովագրավճարները՝ 112,543,619 ՀՀ դրամ (ամբողջ 2018թ.-ի նկատմամբ աճը՝ 1.49 անգամ): 30) 2019 թվականի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն ներկայացվել է գյուտի և օգտակար մոդելի 145 հայտ, արդյունաբերական նմուշի 37 հայտ, ապրանքային նշանի 2582 հայտ, որը նախորդ տարվա համեմատ 28%-ով աճել է: Արտաքին առևտուր, միջազգային համագործակցություն 31) ԵՄ «GSP+» ռեժիմի ներքո արտահանումներ իրականացնելու նպատակով՝ REX համակարգում գրանցվել է 135 կազմակերպություն, որոնցից 100-ը՝ այս տարվա ընթացքում․ (արտադրատեսակներ՝ պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, չորացրած մրգեր և բանջարեղեն և այլն): Համակարգում գրանցվելու ընթացակարգի վերաբերյալ պատրաստվել է տեսաուղեցույց, որը տեղադրված է Նախարարության կայքում և e-regulations հարթակում։ 32) Եվրոպական միության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը, որը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը: 33) 2019թ. հոկտեմբերին Բրյուսելում տեղի են ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը և ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը. քննարկվել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի շրջանակում ճանապարհային քարտեզների իրականացումը, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև աշխարհագրական նշումների օրենսդրությանն առնչվող այլ հարցեր: 34) Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որով Սինգապուրը պարտավորություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ անդամ պետությունների ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ: Ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որն ազատականացնում է երկու երկրների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացները և նպաստում նոր շուկաների բացահայտմանը: 35) Նախորդ տարվա հոկտեմբերի 25-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն հնարավարություն է տալիս նվազեցնել ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու արգելքները, ինչպես նաև բարձրացնել կարգավորման թափանցիկությունը: Հոկտեմբերից ուժի մեջ է նաև ԵԱՏՄ - Իրան ժամանակավոր համաձայնագիրը, որով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով: 36) 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվեց ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին Համաձայնագիրը, որի հիմնական նպատակն է նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիության ապահովումը: 37) Հոկտեմբերի 25-ին հայկական կողմի աշխատանքների արդյունքում ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ Զբոսաշրջություն 38) 2019 թվականի ընթացքում Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվել ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչներ և բլոգերներ տարբեր թիրախային շուկաներից, մասնավորապես ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեցարիայից, ԱՄՆից, Լեհաստանից, Իսրայելից։ Այցերի արդյունքում ապահովվել է Հայաստանի մասին 5 միլիոնից ավել դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում։ 39) ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ ապպահովվել է Հայաստանի պաշտոնական տաղավարի ներկայությունը հետևյալ միջազգային 4 հեղինակավոր ցուցահանդեսների 40) ՍԷԿՏ համակարգի օգնությամբ զբոսաշրջության վիճակագրությունը բարելավելու նպատակով մշակվում է համապատասխան համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ապահովել առավելագույն ճշգրտությամբ տվյալների ստացում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների թվում կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ: 41) Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ ՀՀ մարզերում կազմակերպվել է 5 ավանդական փառատոն, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի և հարակից համայնքների բնակչությունը, ներքին և ներգնա զբոսաշրջիկները յուրաքանչյուրին: 42) Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում hաստատվել և իրականացվում են Հայաստանի 6 մարզերում զբոսաշրջային հիմանական ուղղություններ տանող ճանապարհների կամ զբոսաշրջավայրերին հարակից ենթակառուցվածքների նորոգման աշխատանքներ։ Ավարտվել է շինարարությունը Գառնիի «Քարերի սիմֆոնիա», Ստեփանավի Դենդրոպարկի, Գյումրու Կումայրու փողոցի, դեպի Տաթևի վանական համալիր տանող ճանապարհի զբոսաշրջային հանգույցներում։ Այս տարի կսկսի մեծածավալ շինարարություն զբոսաշրջային վայերերի բարեկարգման նպատակով։

Նմանատիպ նյութեր