211652_close_icon
views-count2273 դիտում article-date 16:56 14-01-2020

ՀՖՖ-ն սկսում է 2019 թ. լավագույնների քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Media%20list-2019.pdf]այստեղ[/url]: Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Best%20player%20regulations%202019.pdf]այստեղ[/url], իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Best%20player-2019.pdf]այստեղ:[/url] Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Best%20coach%20regulations%202019.pdf]այստեղ[/url], իսկ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Best%20coach-2019.pdf]այստեղ: [/url] Քվեաթերթիկները, որոնք կարող եք ներբեռնել [url=http://www.ffa.am/uploaded/2018/Media%20coach-2019.pdf]այստեղ[/url] և [url=http://www.ffa.am/uploaded/2018/Media%20player-2019.pdf]այստեղ[/url], պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին՝ փակ ծրարով: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ սխալ լրացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր:

Նմանատիպ նյութեր