211652_close_icon
views-count2984 դիտում article-date 09:13 14-01-2020

Հետտոնական խնջույք՝ «Դվինում». ինչ են քննարկել իշխանական կուսակցության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքին զուգահեռ տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաև այն թեման, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին այդ նիստից հասած որոշ մանրամասներ այլ բանի մասին են հուշում: Գուցե այդպիսի հարցեր էլ են քննարկվել, բայց պայմանավորվել են որևէ դեպքում դուրս չհանել: Ամեն դեպքում, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս անգամ ՔՊ վարչության նիստն այնքան էլ երկար չի տևել. եթե սովորաբար այն կարող էր 4-5 ժամ տևել, ապա այս անգամ տևել է 2.5 ժամից մի քիչ ավել: Տեղեկացանք, որ նիստի ժամանակ պատգամավորներից մեկը առաջարկ է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, սակայն նրա ելույթի ժամանակ վարչապետն ընդհատել է և ասել, թե նման նախաձեռնություն ներկայացնելիս նախապես այն քննարկել է պետք, և թույլ չի տվել շարունակել ելույթը: Տեղեկացանք նաև, որ նիստից հետո խոսվել է «Դվին» ռեստորանում այսօր կայանալիք խնջույքի մասին, որի համար յուրաքանչյուր ՔՊ-ական վճարել է 10 հազար դրամ: Խնջույքը հետտոնական է, որը կկայանա «Դվին» ռեստորանում՝ ՀՀ ամենասուրբ քաղաքի՝ Էջմիածնի ճանապարհին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկվա նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է վճարել իր մասնակցության գումարը. տվել է 20 հազար դրամ, 10 հազար դրամ մանրը հետ է ստացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր