211652_close_icon
views-count4911 դիտում article-date 00:36 14-01-2020

Էրնեստո Վալվերդեն պաշտոնանկ եղավ. նրան կփոխարինի Կիկե Սետյենը. Mundo Deportivo

«Բարսելոնայի» մարզաբազայում ավարտվեց ակումբի տնօրենների խորհրդի նիստը: Դրա արդյունքներով որոշում կայացվեց թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի պաշտոնանկության մասին, հայտնում է Mundo Deportivo-ն: Այս հարցով հունվարի 14-ին կկայանա ակումբի ղեկավարների մամուլի ասուլիսը: Ներկա պահին Վալվերդեի հիմնական փոխարինող է հանդիսանում «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը: Նրա գործակալն արդեն ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք՝ բանակցություններ վարելու: Նշվում է, որ Սետյենն արդեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր