հիմնական կայք
Լրահոս

Վալվերդեն առաջիկա ժամերին կարող է պաշտոնանկ արվել

Վալվերդեն առաջիկա ժամերին կարող է պաշտոնանկ արվել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կլքի իր պաշտոնը:


Այսօր կայացած հանդիպմանը «Բարսելոնայի» ղեկավարները իսպանացի մասնագետին տեղեկացրել են, որ նրա հետ պայմանագիրը խզելու են: Վալվերդեի գործակալի հետ արդեն քննարկվում են մանրամասները:

Ըստ կատալոնական լրատվամիջոցների, թիմի մարզաբազայում Վալվերդեի իրերն արդեն հավաքել են: Վաղը նա հրաժեշտ կտա թիմին և իր շտաբին:

Երեկ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին հրաժարվել էր այժմ գլխավորել թիմը՝ համարելով դա ոչ հարգալից վերաբերմունք Վալվերդեի հանդեպ: «Բարսան» հիմա մի քաի թեկնածություն է քննարկում, այդ թվում՝ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք