211652_close_icon
views-count87584 դիտում article-date 21:31 13-01-2020

Հրդեհի հետևանքով խոշոր վնաս կրած տարեց ամուսիններն իրենց շնորհակալությունն են հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել Կոտայքի մարզի Բջնի գյուղի 10-րդ փողոցի բնակիչ Նվեր Լաչինյանը, ով իր և իր կնոջ ու ընտանիքի անդամների անունից խորին շնորհակալություն էր հայտնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ն. Լաչինյանն ասում էր. «Հունվարի 1-ին խոշոր հրդեհ բռնկվեց մեր տան խոհանոցում և շնորհիվ իմ հարևանների ու Չարենցավանի ու Հրազդանի հրշեջ-փրկարարների՝ նախ՝ կանխվեց կրակի տարածումը, ապա մի քանի ժամ կրակի դեմ պայքարելուց հետո կարողացան կրակը մարել։ Միակ սփոփանքը նա էր, որ մարդկային կորուստներ չունեցանք, բայց որպես տարեց ամուսիններ՝ մտածում էինք, թե ինչպես ենք լուծելու տանիքի հարցը և անակնկալի եկանք, երբ երեկ մեզ զանգահարեցին Երևանի՝ ժողովրդին հայտնի Բանվորի արձանի հարևանությամբ գտնվող ինչ-որ ընկերությունից և հայտնեցին, որ ցանկանում են մեր ընտանիքին օգնել տանիքի վերանորոգման հարցում։ Հետո իմացանք, որ այդ ամենը կատարվել էր գործարար, ժողովրդին հայտնի Շինանյութի Սերգեյի ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանի շնորհիվ։ Ուզում ենք նաև հատուկ շնորհակալություն հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով հնարավորության սահմաններում դրամական աջակցություն ցուցաբերեց մեր ընտանիքին։ Իսկ հիմա արդեն մեր ազիզ ու զուլալ հարևանների շնորհիվ տանիքը կվերանորոգենք։ Օգտվելով առիթից՝ իմացանք նաև, որ երեկ Կ. Բոթոյանի ընտանիքում աղջիկ է ծնվել։ Թող Աստված նման բարեգործ մարդկանց մեկը հազար անի, իրենց բալիկին էլ ցանկանում ենք անհոգ մանկություն, իսկ շատ չինովնիկների էլ ցանկանում ենք՝ մեր մարզպետի նման օպերատիվորեն արձագանքեն ու լուծում տան քաղաքացիների խնդիրներին»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/01/1144228/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, հունվարի 1-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 47, իսկ հետո թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Փրկարարները գյուղացիների հետ 2 ժամից ավելի պայքարել էին կրակի դեմ։ Բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն կրակի հետևանքով թոշակառու ամուսնինները մեծ վնաս էին կրել․ այրվել էր Նվեր Լաչինյանին պատկանող անասնագոմի և հարակից հացատան տանիքները, փայտյա կառուցատարրերը, ներսում գտնվող ողջ գույքը, այդ թվում՝ Ամանորի համար պահեստավորված սնունդը, ինչպես նաև վայելափայտը, որը թոշակառու ամուսինները պետք է ողջ ձմռան ընթացքում օգտագործեին տան տաքացման համար։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինները շնորհակալություն էին հայտնել հարևաններին, գյուղի ժողովրդին, ինչպես նաև հրշեջ փրկարարներին՝ ասելով․ «Եթե իմ հարևաններն ու գյուղացիները, իսկ հետո արդեն Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարները օպերատիվ չգործեին, հաստատ ավելի վատ հետևանքներ էին լինելու։ Կրակը, որը չգիտենք ինչից է բռնկել, տարածվելու էր մի քանի հաևանների տներ։ Հիմա հույսով ուզում ենք հավատանք, որ Կոտայքի մարզպետարանը, ինչու չէ՝ նաև բարեգութ մարդիկ մեզ օգնության ձեռք կմեկնեն»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր