4725 դիտում
20:54 13-01-2020
Թուրքիայի հավաքականի լավագույն ռմբարկուն ԱՄՆ-ում տաքսի է վարում՝ Էրդողանի կողմից հետապնդումների պատճառով
Թուրքիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հաքան Շուքյուրը (51 գոլ) պատմել է, թե ինչու է արռտագաղթել ԱՄՆ:
Շուքյուրը Կալիֆորնիա է տեղափոխվել 2015 թվականին: Նրան մեղադրանք էին ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին սոցցացներում վիրավորելու համար, իսկ ավելի շուտ կալանքի սանկցիա էին տվել՝ հեղաշրջմանն առնչություն ունենալու համար: Այժմ Շուքյուրը ԱՄՆ-ում Uber-ի տաքսի է վարում:
«Ես ոչինչ չունեմ: Էրդողանն ինձանից ամեն ինչ խլել է. իմ ազատության իրավունքը, կարծիքի իրավունքը, խոսքի ազատությունը, աշխատանքը:
Ինձ կուսակցություն հրավիրեցին 2011-ին, որպեսզի օգտվեն իմ հեղինակությունից: 2013-ին ես դուրս եկա կուսակցությունից: Դրանից հետո սկսվեց. կնոջս խանութը քարկոծեցին, երեխաներին փողոցում հետապնդում էին: Իմ ամեն խոսքից հետո ինձ սպառնում էին:
Երբ ես հեռացա, նրաք ձերբակալեցին հորս: Եվ բռնագրավեցին իմ ամբողջ ունեցվածքս: Հիմա ամեն ինչ բարդ է: Բոլոր նրանք, ովքեր ինձ հետ ինչ-որ կապ ունեն, ֆինանսական խնդիրներ ունեն», ասել է Շուքյուրը:
Ներկայումս Շուքյուրը ոստիկանական անձեռմխելիության իրավունք ունի և գտնվում է ՀԴԲ-ի հսկողության ներքո:
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
16:13 17-11-2014
Ռունին մոտ է Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն դառնալուն
932 դիտում
16:42 13-05-2014
Լևանդովսկի` Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն. տեսանյութ
1034 դիտում
22:20 22-05-2014
Չիրո Իմմոբիլե` Ա Սերիայի լավագույն ռմբարկուն. տեսանյութ
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը