211652_close_icon
views-count18488 դիտում article-date 20:40 13-01-2020

Աշխատանքային հանդիպում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մոտ. ներկա էին մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության պաշտոնյաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 13-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի մարզի վարչական տարածքը սպասարկող Երկրորդ սպայական գումարտակի երրորդ սպայական վաշտի հրամանատար փոխգնդապետ Ա.Պետրոսյանի, Երրորդ սպայական վաշտի առաջին սպայական դասակի հրամանատար մայոր Տ. Քոթանջյանի, Երրորդ սպայական վաշտի երկրորդ սպայական դասակի հրամանատար մայոր Ս. Բագրատյանի հետ, հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը: Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ 1. Մ4 մայրուղու ծառայության իրականացման և անվտանգ երթևեկության խնդիրները 2. Հրազդանի Միկրոշրջան թաղամասում անկանոն կայանումներն ու Աբովյանի Հանրապետության փողոցի /Կինոյի շենք/ կայանումների խնդիրը: Վերոնշյալ քաղաքներում խնդիրը կարգավորելու համար որոշում կայացվեց երկու վայրերում էլ սահմանել պարբերական հերթապահություն եւ ստուգայցեր՝ մինչև օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի երթևեկությունը հսկող տեսախցիկների տեղադրումը 3. Հանրապետական, մարզային և համայնքային ճանապարհների վրա տեղադրված արհեստական խոչընդոտների սահմանված նորմերի համապատասխանությունը՝ ինչպես նաև դրանց համար նախատեսված ճանապարհային նշանների առկայությունը: Որոշում կայացվեց բոլոր համայնքներում կատարել ուսումնասիրություններ հայտնաբերելու և վերացնելու ապօրինի կերպով տեղադրված խոչընդոտներն, ինչպես նաև ճանապարհները կահավորելու համապատասխան ճանապարհային նշաններով 4. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական ստորաբաժանման հաշվառման-քննական բաժանմունքի Նոր Գյուղ 1 փողոց, 7/1 հասցեում տեղակայված ավտոկայանատեղիի կարգավորմանը վերաբերող հարցերը: Որոշում կայացվեց նշված հատվածը բեռնաթափելու համար նախաձեռնել կարգավորող միջոցառումներ Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երկրորդ սպայական գումարտակ երրորդ սպայական վաշտի հրամանատար փոխգնդապետ Ա.Պետրոսյանը ներկայացրեց 2019 թվականի 12 ամիսների ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը, որն իսկապես տպավորիչ էր, դրանցից կառանձնացնեմ, օրինակ, ՃՏՊ և վրաերթերի տարբերությունը, որը 10-ով նվազ է, այսինքն ծառայության ներկայացուցիչներին հաջողվել է փրկել առնվազն 10 մարդու կյանք: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ներկայացուցիչներին նման բարեխիղճ աշխատանքի համար ու ակնկալում, որ 2020 թվականին մեր համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ և հանրօգուտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր