հիմնական կայք
Լրահոս

Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը հետևել են Հայաստանի ու Արցախի պատանի շախմատիստների խաղին

Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը հետևել են Հայաստանի ու Արցախի պատանի շախմատիստների խաղին Հայաստանի շախմատի ակադեմիայում, հունվարի 8-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարին հետևել է նաև ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:






Սերժ Սարգսյանին ուղեկցել են ֆեդերացիայի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:





Մրցաշարին մասնակցում են պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև արտերկրից:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք