211652_close_icon
views-count3274 դիտում article-date 18:23 13-01-2020

Իրանից հեռացել է երկրի պատմության մեջ միակ օլիմպիական կին մեդալակիրը

Իրանի պատմության մեջ միակ օլիմպիական կին մեդալակիրը՝ տաեքվոնդիստ Կամիա Ալզադեն քաղաքական պատճառներով հեռացել է երկրից: 21-ամյա մարզուհին, որը 2016թ. Ռիո-դե-Ժանեյրոյի Խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել, իր որոշման մասին հայտնել է Ինստագրամում: «Ես Իրանում ճնշումների ենթարկվող միլիոնավոր կանանցից մեկն է: Ես կրել եմ այն ամենը, ինչ ասել են ինձ, կրկնել եմ նրանց ասած յուրաքանչյուր բառ: Երբ պետք է եղել, նրան օգտագործել են ինձ: Հեռանալու որոշումն ավելի բարդ էր, քան՝ Օլիմպիադայի մեդալ նվաճելը: Սակայն ես ցանկանում եմ ապրել երջանիկ ու անվտանգ, ինչպես նաև շարունակել սպորտով զբաղվել», ասել է Ալիզադեն: Իրանի իշխանությունները աղջկան քննադատում էին թաեքվոնդոյով զբաղվելու համար և ընդգծում էին, որ կնոջ արժանապատվությունը նրանում չէ, որ ոտքերը տարածի: Բոլոր դեպքերում, Կամիան հայտարարել է, որ միշտ կմնա Իրանի զավակը: Ալիզադեն հետագա բնակության համար ընտրել է Նիդերլանդները:

Նմանատիպ նյութեր