211652_close_icon
views-count2401 դիտում article-date 12:51 13-01-2020

Աղոթք Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 13-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հարգանքի տուրք մատուցեց Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Ամենայն Հայոց Հայրապետը Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ աղոթեց ջարդերի զոհերի հոգիների հանգստության համար, ապա ծաղիկներ դրեց նրանց հիշատակին կանգնեցված հուշարձաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր