211652_close_icon
views-count10913 դիտում article-date 10:08 13-01-2020

Այսօր մեր Տիրոջ անվանակոչության տոնն է

Այսօր՝ հունվարի 13-ին, մեր Տիրոջ անվանակոչության տոնն է, երբ եկեղեցում ընթերցվում է տարվա ավետարանական ամենակարճ հատվածը․ «Երբ ութ օրերը լրացան, և Նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում» (Ղուկ․ 2․ 21)։ Քրիստոսի Եկեղեցու կյանքում թլփատությունը մեկնաբանվել է իբրև Ս․ Մկրտության խորհրդի խորհրդապատկեր Հին Ուխտում։ Ինչպես հրեական սովորության համաձայն ութերորդ օրը մանուկներին թլփատում էին, այնպես էլ Եկեղեցին օրենք սահմանեց, որ եթե որևէ խանգարող հանգամանք չկա, ապա մանկանը մկրտեն ութ օրականում։ Մկրտությամբ մարդ դառնում է Եկեղեցու անդամ և քրիստոնյա։ Անվանակոչության տոնը նաև մտորել է տալիս ընդհանրապես մարդու կյանքում անվան կարևորության մասին։ Ուստի ծնողներն իրենց զավակների անվանադրությանը պետք է պատասխանատվությամբ մոտենան։

Նմանատիպ նյութեր