211652_close_icon
views-count3610 դիտում article-date 17:00 12-01-2020

ՄԱԿ-ի 7 անդամ պետություն զրկվել է կառույցում ձայնի իրավունքից

Միացյալ Ազգերի Կազմակերպության 7 անդամ պետություններ զրկվել են գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից. պատճառը կազմակերպության բյուջե սահմանված վճարները չմուծելն է եղել։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Նշված երկրներն են Լիբիան, Վենեսուելան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Գամբիան, Լեսոտոն, Տոնգոն և Եմենը։ Որոշումն ընդունվել է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի։ 2019 թվականին ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 146 երկիր է բյուջե վճարում կատարել, 47 երկիր հրաժարվել է մարել կուտակված պարտքը; Ներկա պահին ԱՄՆ-ի պարտքը ՄԱԿ-ի հանդեպ կազմում է 491 մլն դոլար։

Նմանատիպ նյութեր