211652_close_icon
views-count4218 դիտում article-date 17:14 12-01-2020

Քաթարի էմիրը ժամանել է Թեհրան՝ նախագահ Ռուհանիի հետ բանակցելու

Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թամին այսօր ժամանել է Իրան։ Մայրաքաղաք Թեհրանում էմիրը հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև իրանական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ նշելով, որ Ռուհանիի հետ հանդիպումը կայանոլւ է այսօր երեկոյան։ Քաթարական QNA գործակալությունն էլ հայտնում է, որ այցի ընթացքում էմիրը քննարկելու է քաթարա-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային վերջին իրադարձությունները, որոնք փոխադարձ հետաքրքրքություն են նրկայացնում և փոխադարձ շահեր շոշափում։

Նմանատիպ նյութեր