3083 դիտում
16:03 12-01-2020
Հնդկաստանը սգո օր կհայտարարի Օմանի թագավորի մահվան կապակցությամբ
Հնդկաստանի իշխանություններն առաջիկա երկուշաբթի օրը համազգային սգո օր են հայտարարելու՝ կապված Օմանի թագավոր Քաբուս բեն Սայիդ Ալ Սայիդի մահվան հետ։ Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությանը։
Օմանի թագավորը մահացել է նախօրեին՝ 79 տարեկան հասակում, երկարատև հիվանդության հետևանքով։
Նոր թագավորի թագադրման հարցում իշխանական ընտանիքն արագ է կողմնորոշվել։ Նախօրեին առավոտյան որպես երկրի նոր ղեկավար՝ երդում է տվել թագավոր Քաբուսի զարմիկը՝ Օմանի ժառանգության և մշակույթի նախկին նախարար, 66-ամյա Հեյսամ բեն Թարիք Ալ Սաուդը։
Նմանատիպ նյութեր
2307 դիտում
11:38 02-12-2018
Թրամփը դեկտեմբերի 5-ը ազգային սգո օր կհայտարարի՝ Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել