6888 դիտում
12:46 11-01-2020
Հայաստանի պետական ջազ նվագախումբը Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով
Հայաստանի պետական ջազ նվագախումբը Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով: Նվագախումբը հունվարի 12-ին, Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ:
Նվագախումբն ինքնատիպ տոնական համերգով է ազդարարում նոր տարվա մեկնարկը՝ նպատակ ունենալով տարվա հենց սկզբից դրական ու ջերմ հույզեր հաղորդել ունկնդրին: Տոնական երեկոյին կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն բոլորովին նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի համար:
Երեկոյին, ավանդույթի համաձայն, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ:
Նվագախումբն այդպիսով ճանապարհ է հարթում նաև երիտասարդ տաղանդների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալու մեծ բեմերում:
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
14:36 09-01-2020
Ջազ նվագախումբը Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով
884 դիտում
16:34 23-12-2019
Ջազ նվագախումբը հանդես է եկել տարեվերջյան տոնական համերգով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
982 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
592 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
400 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը