211652_close_icon
views-count46536 դիտում article-date 09:55 11-01-2020

Իրանը խոստովանել է, որ իրենք են սխալմամբ հարվածել ուկրաինական ուղևորատար ինքնաթիռին

Ուկրաինական Boeing-ը, որը 2 օր առաջ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/08/1144468/]կործանվել էր[/url] Թեհրանում, «մարդկային սխալի հետևանքով» պատահաբար հարվածի տակ է առնվել: Այս մասին ասվում է Իրանի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է [url=https://www.rbc.ru/politics/11/01/2020/5e1947da9a794765a7427e78?utm_source=fb_rbc&fbclid=IwAR0AvsUeAjEpSFdqZsX4o0SsK3HkFeWo0tlqWhAgQnBZ9pI4YbLxTR1O4LE]RBC[/url]-ն: «Ինքնաթիռին հարված է հասցվել մարդկային սխալի և պատահականության արդյունքում»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է IRIB իրանական պետական ռադիոկայանը: Իրանի ԳՇ-ում հավելել են, որ հարվածել են ինքնաթիռին, քանի որ այն այդ պահին թռչելիս է եղել ռազմական կարևոր օբյեկտներից մեկի վրայով: Հայտարարության մեջ նշվում է, որ դա արվել է ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի գործողությունների արդյունքում, որը միտված է եղել Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո ամերիկյան հավանական պատասխանի դեմ: Իր հերթին իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը իր Twitter-ում գրել է. «Տխուր օր է։ Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. մարդկային սխալը ճգնաժամի ժամանակ՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։ Մեր խորին ափսոսանքը, ներողությունն ու ցավակցությունները մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին և մյուս տուժած պետություններին»։

Նմանատիպ նյութեր