211652_close_icon
views-count3325 դիտում article-date 21:39 10-01-2020

NHL-ում վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ դարպասապահը գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկեյի ազգային լիգայի առաջնությունում (NHL) «Նեշվիլ Փրեդատորս» ակումբի դարպասապահ Պեկի Ռինեն «Չիկագոյի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել: 37-ամյա ֆինն դարպասապահը խաղի վերջում գրավել է մրցակցի դատարկ դարպասները՝ դառնալով պատմության մեջ 12-րդ դարպասապահը, որին հաջողվել է NHL-ում աչքի ընկնել: Դա դարպասապահի առաջին գոլն է 2013 թվականից, երբ նման բան էր հաջողվել «Ֆինիքսի» դարպասապահ Մայք Սմիթին: NHL-ում գոլ խփած դարպասապահներն են Բիլի Սմիթը, Ռոն Հեքսթոլը (երկու անգամ), Քրիս Օսգվուդը, Մարտին Բրոդոն (երեք անգամ), Ժոզե Թեոդորը, Քրիս Մեյսոնը, Քեմ Ուորդը, ամերիկացի Դեմիան Ռոուզը, ռուսաստանցի Եվգենի Նաբոկովը և ֆինն Միկա Նորոնենը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր