հիմնական կայք
Լրահոս

Սպիտակ տանը մեկնաբանել են Իրանի վերաբերյալ Կոնգրեսի ընդունած բանաձևը

Սպիտակ տանը մեկնաբանել են Իրանի վերաբերյալ Կոնգրեսի ընդունած բանաձևը Իրանի դեմ ուժի կիրառման՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իրավունքի սահմանափակման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը խարխլում Է Թեհրանի կողմից «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու ունակությունը: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի՝ հունվարի 9-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


«Դա փորձ Է՝ խանգարել նախագահին պաշտպանելու երկիրը եւ տարածաշրջանում նրա շահերը պահպանվող սպառնալիքներից: Կոնգրեսի այդ գործողությունները լիովին սխալ են»: Սպիտակ տանը փաստաթուղթը որակել են սոսկ «հերթական քաղաքական քայլ»:


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 9-ին հավանություն Է տվել այն բանաձեւին, որը սահմանափակում Է Թրամփի լիազորություններն Իրանի դեմ զինված ուժերի կիրառման հարցում առանց օրենսդիրների կողմից համապատասխան թույլտվության: Նախաձեռնությանը հավանություն Է տվել 224 կոնգրեսական, դեմ Է արտահայտվել 194 օրենսդիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք