211652_close_icon
views-count7483 դիտում article-date 12:36 10-01-2020

ՌԴ Սարատովում 5-ամյա տղան հրացանի կրակոցով պատահմամբ սպանել է հորը

Ռուսաստանի Դաշնության Սարատովի շրջանի Իվանտեևվկա գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ 5-ամյա տղան հրացանի կրակոցով պատահմամբ սպանել է հորը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին: Հայրը ցուցադրել է տղային տանն եղած իր «զինանոցը», որտեղ եղել է նաև լիցքավորված հրացան: Հետաքրքրասիրությունից դրդված՝ երեխան փորձել է կրակել հրացանից և պատահմամբ կրակել է հոր վրա: Վերջինը տեղում մահացել է, սակայն երեխան այդ պահին այդպես էլ չի հասկացել ինչ է տեղի ունեցել: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ սպանվածը՝ Սերգեյ Ստեկոլնիկովը, տեղի քարհանքի նախկին ղեկավարն էր: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր