211652_close_icon
views-count2129 դիտում article-date 23:34 09-01-2020

Լուկաշենկոն պնդում է, որպեսզի ՌԴ-ն գազ մատակարարի ներքին սակագներով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է պնդել, որպեսզի Ռուսաստանից գազի մատակարարումներն իրականացվեն ներքին սակագներով: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/1000938.html]Արմենպրես[/url]»-ը, այդ մասին հաղորդում է «Բելտա» գործակալությունը: Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2011 թվականին «Բելտրանսգազ»-ը Ռուսաստանին վաճառելու ժամանակ վերջինս Բելառուսին խոստացել է 5 տարիների ընթացքում գազի մատակարարումներին անցնել ներքին սակագներով: Նա ընդգծել է, որ մտադիր է պահանջել այդ խոստման իրականացում՝ այդ հարցի շուրջ հետագա բանակցությունների ընթացքում: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կոնցեպտուալ կերպով պայմանավորվել են էներգակիրների հարցում, գները կսահմանեն մոտ ապագայում: Նրա խոսքով՝ Բելառուսը ՌԴ-ից տարեկան ձեռք է բերում 20 մլրդ խմ գազ:

Նմանատիպ նյութեր