211652_close_icon
views-count4300 դիտում article-date 23:00 08-01-2020

ՄԱԿ-ը քննադատել է Իրաքում Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունը

Իրաքում Միացյալ Ազգերի Կազմակերպության առաքելությունը հայտարարել է, որ երկրում ամերիկյան ռազմաբազաները Իրանի կողմից հրթիռակոծելը խախտում է Իրաքի ինքնիշխանությունը և կոչ է արել իրանական ու ամերիկյան իշխանություններին զսպվածություն ցուցաբերել։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։ «Էրբիլ և Անբար նահանգներում հրթիռակոծությունները բազաների ուղղությամբ միայն սրում են հակամարտությունը և կրկին խախտում Իրաքի սուվերենությունը։ Մենք զսպվածության ու երկխոսության կոչ ենք անում»,-ասված է հայտարարության մեջ, որը տեղադրվել է այսօր Twitter-յան էջում։ «ԱՄՆ-ի ու Իրանի մրցակցությունը չպետք է բերի Իրաքի համար ծանր հետևանքներ։ Անմիտ դաժանությունը անկանխատեսելի հետևանքներ է առաջ բերում»,-ասել են առաքելությունում՝ նշելով, որ Իրաքը չպետք է նման գին վճարի այլ երկրների մրցակցության համար։

Նմանատիպ նյութեր