հիմնական կայք
Լրահոս

Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել կործանված օդանավի «սև արկղերը»

Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել կործանված օդանավի «սև արկղերը» Իրանի իշխանությունները մտադիր չեն ԱՄՆ-ին կամ Boeing ավիաընկերությանը հանձնել այսօր առավոտյան

Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար օդանավի «սև արկղը»։

Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է Իրանի քաղաքավացիայի ղեկավար Ալի Աբեզադեն։

«Ներկա պահին հայտնի չէ, թե որ երկիր կուղարկվի սև արկղը՝ վերծանելու համար»,-մեջբերել է Mehr գործակալությունը վերջնիս խոսքը։

Աբեզադեի խոսքով՝ ավիաաղետը պետք է հետաքննի այն պետությունը, որի տարածքում այն տեղի է ունեցել։ Հավելել է, որ Ուկրաինան իրավունք ունի մասնակցել հետաքննությանը։

Հիշեցնենք, որ «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող Բոինգ-737-800 օդանավը, որում եղել է մոտ 180 մարդ, Իրանի մայրաքաղաք Թեհրանից այսօր վաղ առավոտյան օդ բարձրանալուց 2 րոպե անց վթարի է ենթարկվել։ Օդանավն ուղևորվում էր Կիև։

Նախնական վարկածի համաձայն՝ օդանավը կործանվել է շարժիչի բռնկվելու հետևանքով։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք