211652_close_icon
views-count19357 դիտում article-date 20:39 08-01-2020

Իրաքի իշխանությունները նախազգուշացրել էին ԱՄՆ-ին, թե Իրանը որ բազաներին է հարվածելու. CNN

Իրաքյան իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու: Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ իրանական կողմն իրաքցիներին նաև հայտնել էր, թե որ բազաներին չպետք է մոտենալ։

Նմանատիպ նյութեր