211652_close_icon
views-count10346 դիտում article-date 22:08 08-01-2020

Ամերիկյան զորքը հեռացել է Սիրիայում տեղակայված 2 ռազմաբազաներից և մեկնել Իրաք

Ամերիկացի զինվորականները լքել են Սիրիայում տեղակայված 2 ռազմաբազաներ և մեկնել Իրաք։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով SANA գործակալությանը։ Գործակալության տվյալներով՝ շուրջ 40 բեռնատար՝ բարձված ռազմտեխնիկայով, հեռացել է Հասեք նահանգում տեղակայված «Խորաբ-Ջեյր» ռազմաբազայից և ուղևորվել դեպի Իրաքի սահման։ Շադդադի քաղաքում տեղակայված բազայից հեռացել է 50 բեռնատար՝ բարձված զինտեխնիկայով, և նույնպես շարժվել Իրաքի հետ սահմանի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ հունվարի 8-ի գիշերը Իրաքի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ օրեր առաջ ամերիկյան օդուժը սպանեց ԻՀՊԿ «Քուդս» ջոկատի հրամանատար Քասեմ Սուլեյմանիին։

Նմանատիպ նյութեր