211652_close_icon
views-count4704 դիտում article-date 22:44 06-01-2020

Վրաստանի վարչապետը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է երկրի հայ քաղաքացիներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին՝ Սուրբծննդյան տոնի կապակցությամբ: Վարչապետի ուղերձը հրապարակված է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում: «Մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին: Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրը մաղթում եմ ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր