211652_close_icon
views-count2336 դիտում article-date 19:41 06-01-2020

Դամասկոսում Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբծննդյան պատարագ է տեղի ունեցել

Դամասկոսում Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբծննդյան պատարագ է տեղի ունեցել, որը գլխավորել է միտրոպոլիտ Արմաշ Նալբանդյանը, հաղորդում է SANA-ն: Նալբանդյանն ընթերցել է Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը: «Միտրոպոլիտը դատապարտել է ահաբեկչական պատերազմը Սիրիայում, որը միշտ կլինի փարոս ժողովուրդների համար՝ եղբայրության ոգին խթանելու համար, նշելով, որ սիրիացի ժողովրդի գիտակցությունը եղել է եւ կա գլխավոր երաշխավորը ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակի հասնելու ճանապարհին»,- նշում է գործակալությունը:

Նմանատիպ նյութեր