211652_close_icon
views-count15003 դիտում article-date 18:58 05-01-2020

Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը. Գագիկ Սուրենյանն անդրադարձել է հրդեհներին

Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով Ավստրալիայում մոլեգնող հրդեհներին: «Երկարատև երաշտի պատճառով Ավստրալիային պատուհասել է պատմության մեջ ամենաաղետալի անտառային հրդեհները։ Ոչնչացել է մոտ 6 միլիոն հեկտար անտառային տարածք, 500 միլիոն կենդանիներ, տարահանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Անցած տարի էլ այրվեցին Ամազոնի և Սիբիրի անտառների մի մասը։ Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը, ցավոք․․․»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր