211652_close_icon
views-count3281 դիտում article-date 15:56 05-01-2020

Լիբիայում ռազմական ուսումնարանի գնդակոծության հետևանքով 28 մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել է

Տրիպոլիի հարավում գտնվող ռազմական ուսումնարանի գնդակոծության հետևանքով զոհվել է 28 կադետ, վիրավորվել 18-ը, հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/2020/jan/05/dozens-killed-in-bombing-of-military-academy-in-libya]The Guardian[/url]-ը: Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ գտնվել է ռազմական քոլեջը: Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը (ԱԱԽ) հարձակման մեջ մեղադրել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարին հավատարիմ ուժերին: Հիշեցնենք, որ այժմ Լիբիայում գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱԱԽ-ն և Աբդալլահ Աբդուրահման ատ Թանի ժամանակավոր կաբինետը, որը երկրի արևելքում գործում է խորհրդարանի հետ համատեղ, որին աջակցում է հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարը: Նախօրեին Հաֆթարը հայտարարել էր Լիբիայում համընդհանուր զորահավաքի մասին։ Նա նման հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը թույլատրել էր կառավարությանը զորքեր ուղարկել Լիբիա՝ Ազգային միասնության կառավարությանը օգնություն ցուցաբերելու համար։

Նմանատիպ նյութեր