211652_close_icon
views-count10213 դիտում article-date 22:20 03-01-2020

Կոչ ենք անում բոլոր կողմերին, հատկապես ԱՄՆ-ին, զսպվածություն դրսևորել և կանխել լարվածությունը. Չինաստանի ԱԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանն արձագանքել է Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը ճեպազրույցի ժամանակ ասել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս վերջին դեպքերին: Չինաստանը միշտ դեմ է եղել միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը և կողմ է, որ բոլոր կողմերը գործնականում ենթարկվեն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին»: «Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, Մերձավոր Արևելքում և Ծոցի շրջանում խաղաղություն ու կայունություն պետք է պահպանվի: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, հատկապես ԱՄՆ-ին, զսպվածություն դրսևորել և կանխել լարվածությունը», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանվել [/url]է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր