211652_close_icon
views-count15416 դիտում article-date 21:59 01-01-2020

Մոսկվայի բնակիչը վիճակախաղով 1 մլրդ ռուբլի է շահել

Մոսկվայի բնակիչը վիճակախաղով 1 մլրդ ռուբլի է շահել. տեղեկացնում է [url=https://ria.ru/20200101/1563065171.html]ria.ru[/url]-ն, հղում անելով «Ստոլոտոյի» գրասենյակին: Նշվում է, որ գումարի չափը ռեկորդային է ՌԴ-ում անցկացվող վիճակախաղերի համար: Հաղթողը, որի անունը դեռևս չի հաղորդվում, վիճակախաղի տոմսի համար 100 ռուբլի է ծախսել: Շահումն ստանալու համար նա պետք է ներկայանա վիճակախաղի մայրաքաղաքային գրասենյակ: «Ստոլոտոյի» գրասենյակում հույս ունեն, որ հաղթողը շուտով կներկայանա և կպատմի, թե ինչպես է պլանավորում ծախսել գումարը: Ընդհանուր առմամբ տոնական վիճակախաղին մասնակցել է 53.6 մլն տոմս:

Նմանատիպ նյութեր