8732 դիտում
11:13 26-12-2019
Բոստոնում ցուցահանդեսում ներկայացվել է Ջոն Քենեդիի նամակը Սանտա Կլաուսի մասին․ Associated Press
Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) արվարձանում բացված ցուցադրանքում ներկայացված է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի նամակը, որում նա փոքրիկ աղջան հավաստիացնում է, որ Սանտա Կլաուսին վտանգ չի սպառնում Խորհրդային Միության կողմից ջրածնային ռումբի փորձարկման պատճառով: Հայտնում է [url=https://apnews.com/059c7f77bcbf5a8a89049505ff94027e]Associated Press[/url] գործակալությունը։
Ցուցահանդեսը, որը նվիրված է ԱՄՆ-ում նշվող Ծննդյան տոներին, բացվել է նախագահական գրադարանում և թանգարանում, որոնք կոչվել են Քենեդիի պատվին: Ցուցադրանքներից մեկն ԱՄՆ-ի 35-րդ նախագահի՝ 1961 թվականի հոկտեմբերի 28-ով թվագրված նամակն է: Այն հասցեագրված է Միչիգանի նահանգի ութամյա բնակչուհի Միշել Ռոհոնին:
Դրանից առաջ նա ինքն է նամակ հղել Քենեդիին: Այնտեղ աղջիկն անհանգստություն է հայտնում միջուկային ռումբի փորձարկումների կապակցությամբ, որոնք ԽՍՀՄ-ը պլանավորել էր անցկացնել Նովայա Զեմլյա արշիպելագում: Միշելը վախեցել է, որ դրա պատճառով Սանտա Կլաուսը կարող է զոհվել, և ԱՄՆ-ի նախագահին խնդրել է թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում: «Դու չպետք է անհանգստանաս Սանտա Կլաուսի համար,- պատասխանել է նրան Քենեդին:- Նրա հետ ես երեկ խոսեցի, ամեն ինչ կարգին է: Նա կրկին ուղևորության կմեկնի Ծննդյան տոներին»:
Բացի դրանից, ցուցահանդեսում ցուցադրվում են արխիվային լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես են Քենեդին և նրա ընտանիքը տոնել Սուրբ Ծնունդը, ինչպես նաև նրանց բացիկների պատճենները:
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
20:45 17-12-2014
Սանտա Կլաուսի տոնական ուղերձը. տեսանյութ
1105 դիտում
19:43 25-12-2014
Թայլանդում Սանտա Կլաուսի փոխարեն փղերն են նվերներ բերել. տեսանյութ
1533 դիտում
12:30 20-10-2015
Մեքքայում հրմշտցի հետևանքով զոհերի թիվը հասել է 2177-ի. Associated Press
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»