211652_close_icon
views-count5944 դիտում article-date 13:58 20-12-2019

Վրաստանի առաջին նախագահի որդին կոմայի մեջ է. նրան վիրահատել են 7 ժամ

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծայրահեղ ծանր Է: Նա գտնվում Է դեղորայքային կոմայի մեջ եւ միացված Է արհեստական շնչառության ապարատին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է անեսթեզիոլոգ Նիկոլոզ Կվաչաձեն: Միջադեպը տեղի Է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 19-ի երեկոյան, Թբիլիսիի կենտրոնի Գալի փողոցում: Ականատեսների վկայությամբ, Ցոտնեի վրա մի քանի մարդ Է հարձակվել, երբ նա դուրս Էր գալիս տնից: Տուժածին, որը բազմաթիվ վերքեր Է ստացել, Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա Է հասցրել «շտապ օգնության» բրիգադը: «Պացիենտի վիճակը շատ ծանր Է»,-ասել Է Կվաչաձեն: Նա նշել Է, որ Գամսախուրդիան երկու բարդ վիրահատություն Է տարել, դրանցից երկրորդը շարունակվել Է մոտավորապես յոթ ժամ: Մոտ ժամանակներս նոր վիրաբուժական միջամտություն չի պլանավորվում, հաղորդել Է Sputnik-ը:

Նմանատիպ նյութեր