211652_close_icon
views-count3134 դիտում article-date 18:43 15-12-2019

Հրաչ Մարտիրոսյան. Համեմատեք այս խաչերը

Հրաչ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Համեմատե՛ք, առաջին նկարում ներդաշնակության բյուրեղային տիպար Կարմրավորն է՝ իր գմբեթի փոքրիկ խաչով: Իսկ երկրորդում՝ մայրուղու վրա դրվելիք հսկայական խաչը: Չցուցամոլ հավատացյալին առաջինը լրիվ հերիք է՝ սիրուն, համեստ, ինտիմ ու նվիրական (ճիշտը որ մտածենք, առանց խաչի՛ էլ կարա սրտով հավատա)։ Բայց այլոց համար, վիձիծե լի, դա հերիք չի, դա ԱՅՆ ԹԱՓ-ը չունի. խաչը պիտի հսկայական լինի ու պիտի անպայման դրվի մայրուղու վրա, կամ էլ սարերի գագաթներին, որպես սուրբ գյորմամիշության, ցուցամոլության, կրոնադոմինանտության վառ ապացույց, ու որ բոլորի աչքը մազոլ անի։ Էդ հսկա, անբնական, լցոնված ու ցուցամոլ խաչերն ինձ հիշացնում են սիլիկոնային գերփչած կրծքեր։ Հուսամ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Պարոն Ռ. Մկրտչյանը կմերժի Այնթապ գյուղի բնակիչների խնդրանքը՝ մետաղյա հսկայական խաչը դնելու մասին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր