211652_close_icon
views-count14663 դիտում article-date 13:00 14-12-2019

Արամ Սարգսյան. Ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, Ռուբեն Հայրապետյանը տեսակետ ունի․ 24News

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու համար [url=https://www.24news.am/news/71484?fbclid=IwAR3gT-_bNHUve2PRQd5ihTdQsTwQ4pUNaajUhKT78bRa6iKXmO2MTNXMVQs]24News[/url]-ը դիմեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Վերջինս չթաքցրեց, որ ընկերական հարաբերություններ ունի Հայրապետյանի հետ՝ նշելով։ «Այո՛, Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է, և դա կապ չի ունեցել ո՛չ իմ, և ո՛չ իր գրաված պաշտոններից, ոչ էլ բացարձակ հակադիր ճամբարներում լինելուց։ Գիտե՞ք ինչու, որովհետև ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, ինքը տեսակետ ունի ու ամեն ինչ կորցնելու ռիսկի պարագայում անգամ, տղամարդավարի պահում է այդ տեսակետը։ Ռուբեն Հայրապետյանը նեղ օրվա ընկեր է, ում վրա հանգիստ կարելի է հույս դնել», - նշեց նա։

Նմանատիպ նյութեր