4378 դիտում
12:53 14-12-2019
«Քռչո-Տռճո VS Ամանոր». Ամանորյան կատակերգական ներկայացում՝ փոքրերի ու մեծերի համար
Ամանորյա տոներին ընդառաջ ու նաև տոնական օրերին «Բոհեմ» թատրոնի ամենասպասված հանդիսատեսը փոքրիկներն ու նրանց ծնողներն են լինելու, քանի որ բեմում Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Քռչո-Տռճո VS Ամանոր» մանկական երաժշտական կատակերգությունն է ներկայացվելու:
Բեմադրիչը վստահ է՝ դահլիճում գտնվող տարբեր սերունդներ նույն չափաբաժնով հաճույք կստանան ներկայացումից:
Բեմում կլինեն սիրված դերասաններ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Ռուզաննա Մանուչարյանը, Արտակ Մանուկյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը, Արթուր Ղարիբյանն ու Արմինկա Հովսեփյանը, ովքեր «Բոհեմ»-յան հանդիսատեսին երբեք առիթ չեն տվել դժգոհ հեռանալու թատրոնից:
Ներկայացման երաժշտական ձևավորումը նույնպես Նարեկ Դուրյանին է պատկանում:
«Քռչո-Տռճո VS Ամանոր»-ը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 20-ից 26-ը և հունվարի 3-6-ը:
Նմանատիպ նյութեր
4963 դիտում
21:07 03-02-2019
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այցելել է թատրոն և դիտել «Ռևիզոր» կատակերգական ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1481 դիտում
12:56 26-03-2014
Մնա չափիդ մեջ եւ մի՛ խառնվիր մեծերի գործերին. Ծառուկյանի խաղատները հիշող ֆինանսների նախարարին. Aravot.am
Այս բաժնից
277 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
433 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
367 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ